Լուրեր
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը եւ ներկայիս իրադրությունը: ԱԺ փոխնախագահն անընդունելի համարեց 21-րդ դարում ազգային եւ կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ... ավելին →
Վրաստանի վարչապետի այցը Ազգային ժողով
Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ այս այցը եւս մեկ անգամ ապացուցում է երկու երկրների՝ բազմակողմանի համագործակցության ամրապնդմանն ու... ավելին →
Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ավարտելով երկօրյա պաշտոնական այցը, մեկնել է Երևանից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը: ավելին →
Տարերքի հետևանքով վնասված ճանապարհները պետք է հնարավորինս շուտ բացել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում վարչապետն անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով երեկ փակված Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհի վերականգնման աշխատանքի ընթացքին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսում նաև սողանք է եղել: Ոչ միայն ճանապարհն է փակվել, այլև Հայաստան եկող գազի խողովակը: «Մեզ համար շատ կարևոր է ճանապարհի բացման ժամկետը... ավելին →
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները ողջունել են երկու երկրների կառավարությունների անդամներին և ուղևորվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող... ավելին →
Հայաստանի և Վրաստանի վարչապետներն ամփոփել են երկկողմ բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այնուհետև վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել... ավելին →