Լուրեր

Չինաստանի կոմունսիտական կուսակցություն կենտրոնական կոմիտեի ուղերձը ՀՀԿ 16-րդ համագումարին

26.11.2016

Չինաստանի կոմունիստական կուսակցություն կենտրոնական կոմիտեն ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին: Ուղերձում, մասնավորապես նշված է.

Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետական
Կուսակցության հարգելի Նախագահ Սերժ Սարգսյան,
Հարգելի պատվիրակներ,
Հարգելի ընկերներ
 

Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ Համագումարի բացման կապակցությամբ ի սրտե շնորհավորում ենք Ձերդ գերազանցությանը և բոլոր պատվիրակներին: Մաղթում ենք համագումարին ամբողջական հաջողություններ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի քաղաքական ասպարեզի ամենածանրակշիռ ուժն է իրենից ներկայացնում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իր ակտիվ ղեկավարի առաջնորդությամբ, որպես իշխող կուսակցություն ունեցել է կարևոր դերակատարություն և հասել է ակնառու հաջողությունների տնտեսական զարգացման աջակցության և երկրի բնակչության սոցիալական աճի և բարեկեցության բարելավման ուղղություններով:
Վերջին տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միմյանց միջև պահպանում են սերտ կապեր՝ շարունակաբար խորացնելով համագործակցությունը և փոխվստահությունը միմյանց միջև: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է փոխադարձ անկախության, ինքնուրույնության, հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու հիման վրա հետագայում զարգացնել բարեկամական համագործակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ՝ ի նպաստ երկու ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամության՝ այդ կերպ նոր ներդրում ունենալով հայ-չինական միջպետական բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը:
Ցանկանում ենք, որ Ձեր կուսակցությունը հասնի նոր հաջողությունների՝ ի նպաստ Հայաստանի բարգավաճման և իր ժողովրդի երջանկության:
Մաղթում ենք Չինաստանի և Հայատանի ժողովուրդների միջև հարատև բարեկամություն:
 

← Վերադառնալ ցուցակին