Լուրեր

Տիգրան Սարգսյանը պատասխանել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին հուզող հարցերին09.11.2013

Տիգրան Սարգսյանը պատասխանել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին հուզող հարցերին

 Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը Ծաղկաձորում հանդիպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված կուսակցական եռօրյա ճամբարի մասնակիցներին: Հավաքի ընթացքում, որը կազմակերպվել է երիտասարդության տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, երիտասարդ կուսակցականներին են ներկայացվել ընտրությունների միջոցով ընտրված ՀՀԿ տարածքային կազմակերպությունների նոր... ավելին →

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ08.11.2013

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ: Պարոն Հենլոնը կարեւորեց ԵԱՀԿ գրասենյակի եւ ՀՀ ԱԺ համագործակցությունը: Նա ներկայացրեց ԵԱՀԿ գրասենյակի նոր նախաձեռնությունները: Ուիլյամ Հենլոնը նշեց, որ կատարվել է ՀՀ օրենսդրական գործընթացի նախնական գնահատում, եւ գրասենյակի դիտարկումները կներկայացվեն նոյեմբերի 18-ին կազմակերպվող շնորհանդեսի ընթացքում: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով ԵԱՀԿ երեւանյան... ավելին →

Վարչապետին են ներկայացվել «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի կողմից ՀՀ-ում իրականացվող բարեգործական ծրագրերը08.11.2013

Վարչապետին են ներկայացվել «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի կողմից ՀՀ-ում իրականացվող բարեգործական ծրագրերը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին: Կարևորելով կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն դրական արդյունքներ է տվել: «Ձեր միջոցով մարդիկ ստանում են առարկայական օժանդակություն և սեփական աշխատանքով բարելավում իրենց կյանքը»,- ասել է վարչապետը: «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1999 թվականից ի... ավելին →

Սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը07.11.2013

Սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի փոխվարչապետին07.11.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի փոխվարչապետին

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ փոխվարչապետի նախորդ այցը էական նշանակություն ունեցավ երկկողմ հարաբերությունների, հատկապես առեւտրատեսական համագործակցության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ այս այցը եւս հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա: Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին06.11.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին: Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարան-քաղաքացիական հասարակություն շարունակական համագործակցությունը, նրանց ներգրավվածությունը ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին եւ այս համատեքստում բարձր գնահատեց «Զինվոր» համակարգող խորհրդի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական... ավելին →