Լուրեր

<<Հաճելի է Եխ-ում հանդիպել մարդկանց, ովքեր չեն վախենում իրերը կոչել իրենց անուններով>>. ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը` ԵԽ-ում ունեցած իր մեկամսյա պրակտիկայի մասին

03.03.2017

 Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը ավարտել է իր մեկամսյա պրակտիկան Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցությունում: ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը ԵԽ ԵԺԿ խմբակցությունում պրակտիկա է անցել Ռոբերտ Շուման հիմնադրամի հրավերով:

Պրակտիկայի ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է լիագումար նիստերի, ինչպես նաև տարբեր հանձնաժողովների նիստերի:
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք ներկայացուցիչների, այդ թվում` ԵԺԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիսի, ԵԺԿ խմբի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջոաննա Ջարեկա-Գոմեսի, ԵԽ պատգամավոր, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Ֆրենկ Էնգելի, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Էլմար Բրոկի, Եվրոպայի խորհրդում ՀՀ դեսպան Պարույր Հովհաննիսյանի, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի (EAFJD) ներկայացուցիչ Բեդո Դեմիրճյանի և ալյոց հետ: Հանդիպումների ընթացքում քննարկումներ են եղել արդի հիմնախնդիրների, մասնավորապես Արցախում տիրող իրավիճակի, կայացած հանրաքվեի և Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ:

Ինչպես նշեց ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Լիլիթ Բեգլարյանը, հաճելի է նման կառույցում հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր չեն վախենում իրերը կոչել իրենց անուններով և ովքեր կարողանում են իրադարձությունները գնահատել ըստ արժանվույն: Նա հավելեց նաև, որ իր մեկամսյա պրակտիկան նպաստեց նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունների հետ կապված ԵԽ ներկայացուցիչների անմիջական տեսակետների, դիրքորոշումների և գնահատականների վերաբերյալ տեղեկատվության ստացմանը:

Հավելենք, որ այս և այլ նախաձեռնություններին մասնակցելով ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը շարունակում է խորացնել համագործակցությունը ԵՄ կառույցների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին