Լուրեր

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են քննարկել բյուջեի կատարողականը31.05.2014

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են քննարկել բյուջեի կատարողականը

 Մայիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվեց 2013 թվականին ՀՀ պետական բյուջեից գյուղատնտեսության, բնապահպանության նախարարություններին եւ ջրային պետական կոմիտեին հատկացված միջոցների կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց գյուղատնտեսության,... ավելին →

Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Բելառուս30.05.2014

Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Բելառուս

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարևորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս... ավելին →

Հայաստանի վարչապետն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ30.05.2014

Հայաստանի վարչապետն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

 Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը: Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին... ավելին →

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին30.05.2014

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

 Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք: Այնուհետև ընդլայնված կազմով նիստում... ավելին →

 Հանդիպում ՀՀԿ երիտասարդների հետ Ծաղկաձորում30.05.2014

Հանդիպում ՀՀԿ երիտասարդների հետ Ծաղկաձորում

 Մայիսի 30–ին  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը հանդիպել են Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության ակտիվ ներկայացուցիչների հետ։ «Բավական հետաքրքիր հանդիպում էր՝ հարց և պատասխան, առաջիկա ծրագրերի քննարկում։ Վստահ եմ, որ նման հանդիպումները մեր կուսակցական երիտասարդների հետ կօգնեն նրանց ավելի հստակ... ավելին →

Հովիկ Աբրահամյանն ամփոփել է Մինսկ կատարած աշխատանքային այցի արդյունքները30.05.2014

Հովիկ Աբրահամյանն ամփոփել է Մինսկ կատարած աշխատանքային այցի արդյունքները

 ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից: «... ավելին →