Լուրեր

«Սպորտը բոլորի համար». կայացավ ՀՀԿ 15-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի թիմային անհատական առաջնությունը

24.09.2017

 սեպտեմբերի 24-ին «Հայաստան» ՄՀԿ մարզասրահում կայացավ Հայաստանի Հանրապետական Կուսակցության 15-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի  թիմային անհատական առաջնությունը:

«Սպորտը բոլորի համար» կարգախոսով անցկացվող միջոցառմանը  մասնակցություն ունեցան ՀՀԿ 16 տարածքային կազմակերպությունների թիմեր:

Թիմային առաջնությունում մրցանակայինտեղերը բաշխվեցին հետևյալ կերպ` 1-ին տեղը գրավեց Երևանի Աջափնյակ տարածքային կազմակերպության թիմը, 2-րդը` Արաբկիրի,իսկ 3-րդ տեղը Մալաթիա- Սեբաստիայի տարածքային կազմակերպության թիմերը:

Տղամարդկանց անհատական առաջնության բարձրակարգ թենիսիստների խմբում հաղթող դարձավ, Աջափնյակի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ`հանրապետության հավաքական թիմի անդամ` Մեսրոպ Ղուկասյանը,իսկ 2-րդ` սիրողական խմբի թենիսիստներիմեջ 1-ին տեղը գրավեց           ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության թիմի անդամ` Ռուբեն Ստեփանյանը:

Կանանց անհատական առաջնության 1-ին բարձրակարգ` խմբի մարզիկների մեջ հաղթող դարձավ Աջափնյակ տարածքային կազմակերպության թիմի  անդամ`  Ռուբինա Վարդանյանը, իսկ 2-րդ` սիրողական խմբում 1-ի տեղը գրավեց Լոռու տարածքային կազմակերպության թիմի անդամ`  Անահիտ Կռմզյանը:

Առաջիկայում մեկնարկ կտրվի հանրապետականների ֆուտզալի գավաթի առաջնությանը,իսկ տարեվերջին կանցկացվի  արագ շախմատի մրցաշարը:

← Վերադառնալ ցուցակին