Լուրեր

ԵԺԿ երիտասարդները միաձայն հակաթուրքական բանաձև են ընդունել

25.09.2017

 

Սեպտեմբերի 21-24-ը Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության հավաքը։ «Եվրոպայի ապագան» խորագիրը կրող հավաքին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության պատվիրակներն էին ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, Լիլիթ Բեգլարյանը և Արուսյակ Պողոսյանը։

Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հավաքի շրջանակներում միաձայն ընդունել է «Թուրքիան և անօրինական միգրացիան» վերտառությամբ բանաձև, որում ընդգծվում է, որ ԵՄ միգրացիոն համաձայնագիրը իր հիմնական նպատակներին հասնելուն զուգահեռ նաև ուժեղացնում Էրդողանին տեղական և միջազգային հարթակներում։ «Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից՝ ԵՄ երկրների հետ միտումնավոր փչացնելով իր հարաբերությունները։ ԵԺԿ երիտասարդները բանաձևով կոչ են արել ԵՄ Խորհրդին և Հանձնաժողովին փնտրելու այնպիսի այլընտրանքային միջոցներ, որոնք հնարավոր կդարձնեն փախստականների խնդիրների լուծումը՝ առանց հույսը դնելու Թուրքիայի իշխանությունների վրա։

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է նաև ԵԺԿ երիտասարդական կազմակերպության հաջորդ հավաքը Հայաստանում անցկացնելու ժամանակացույցը։

← Վերադառնալ ցուցակին