Լուրեր
Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ խորհրդի անդամ Սերգեյ Սիդորսկիին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամ, ագրոարդյունաբերական և արդյունաբերական հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Սերգեյ Սիդորսկիին: Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և ԵԱՏՄ հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության մակարդակից և կարևորել արդյունաբերության, գյուղատնտեսության, ինովացիոն և այլ բնագավառներում փոխգործակցության հետագա ակտիվացումը և ընդլայնումը: Իր հերթին, Սերգեյ Սիդորսկին անհրաժեշտ է համարել... ավելին →
Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամները, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները և ոլորտի մասնագետները: Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի Հանրապետության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ-կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար: Գալուստ Սահակյանը... ավելին →
Տեղի է ունեցել կառավարության նիստ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ես ուզում եմ մի քանի հանձնարարական տալ և առաջարկություն ներկայացնել: Առաջարկում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, թե՛... ավելին →
Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF SUD) անդամների հետ: CCAF համանախագահ Ժակ Դոնապետյանը, քաղաքապետին ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, նշել է, որ կառույցն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է, որը գործում է Մարսելում, Լիոնում և... ավելին →
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Քաղաքապետը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ... ավելին →