Լուրեր

Միջոցառումներ՝ նվիրված Ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին

09.04.2018

Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնը, ՀՀԿ շրջանային կազմակերպության հետ միասին կազմակերպել էին մշակութային միջոցառում «Ապրիլյան պատերազմի հերոսները» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ՀՀԿ Արտաշատի շրջանային կազմակերպության ղեկավար Գագիկ Բենիամինյանը, ԵԿՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Արտաշատի արտադպրոցական կենտրոնի թատերական, երգի և պարի խմբակների շուրջ 60 աշակերտներ:

Միջոցառման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը, իսկ կենտրոնի սաները հանդես եկան հայրենասիրական գեղեցիկ, գրական-երաժշտական բեմադրությամբ:

Վերջում ԵԿՄ նախագահի տեղակալ Հարություն Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ Արտաշատի շրջանային կազմակերպության ղեկավար Գագիկ Բենիամինյանին, ինչպես նաև Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնի սաներին՝ հուզիչ ելույթների համար:

Ապրիլյան քառօյային նվիրված հուշ ցերեկույթ կազմակերպվել էր նաև Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում: Միջոցառմանը հաջորդեց ֆուտբոլային հուշամրցաշար, որին մասնակցում էին վետերան ֆուտբոլիստները, երկրապահ կամավորականները, Արագած 1, Արագած 2, Արագած 3, Արտենի 1, Արտենի 2, Թալինի, Մաստարայի, Շենիկի թիմերը:

    
Կիսաեզրափակիչ դուրս եկան Արագած 1, Թալին, Մաստարա Շենիկ թիմերը, որոնցից եզրափակիչ փուլ դուրս եկան Արագած 1 և Թալին  թիմերը: Ֆուտբոլային մրցաշարերը Արագածավանում շարունակական են: Հաջորդ մրցաշարը անցկացվելու է մայիսին` նվիրված մայիսյան հաղթանակներին: 

← Վերադառնալ ցուցակին