Լուրեր
Ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Վեդիում
04.04.2018

ՀՀԿ Վեդու տարածքային կազմակերպության և Վեդու երիտասարդական կազմակերպությունների անդամները Վեդի քաղաքում ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ են խոնարհել Հայրենիքի ազատագրման համար կյանքը չխնայած հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հուշակոթողին: Իսկ Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը մատուցել է Սուրբ և Անմահ պատարագ: Արարողության ողջ ընթացքին ներկա էին ապրիլյան քառօրյայում թշնամու գնդակից ընկած, խաղաղության Սուրբ Պսակով անմահացած Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներն ու հարազատները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ Վեդու շրջանային խորհրդի նախագահ Վարուժան Բարսեղյանը, Վեդու սկզբնական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև՝ զինկոմիսարիատի և ԵԿՄ-ի ներկայացուցիչներ: