Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Աննե Քեմփային
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննե Քեմփային: Աժ նախագահը շնորհավորել է Աննե Քեմփային նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ եւ կարեւորել նրա ղեկավարած ընկերության աջակցությունը ՀՀ Ազգային ժողովին, Վերահսկիչ պալատին եւ Ֆինանսների նախարարությանը ծրագրային բյուջետավորման ներդրման իրականացման գործում: Գալուստ Սահակյանը դրական է գնահատել հանրային ֆինանսների... ավելին →
Համայնքների միավորման հարցը կորոշվի տեղական հանրաքվեով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մոտ 3,5 տարի առաջ ՀՀ կառավարության հավանությունն ստացած համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով սկիզբ դրվեց ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացին: Ի կատարումն 2013թ. հուլիսի 5-ի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարականի՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը քննարկել է համայնքների... ավելին →
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանու հերթական նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ավագանու անդամներ Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը և Գուրգեն Եսայանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Նաև նշվել է, որ նրանք, օրենքով սահմանված կարգով, կշարունակեն մնալ Երևանի ավագանու անդամներ։ Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել տնտեսաական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,... ավելին →
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է խթանելու Եվրամիության հետ փոխգործակցությունը բարեփոխումների շարունակականության ապահովման, առևտրատնտեսական կապերի... ավելին →
Մարտի 17-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում և քննարկում հայկական և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների միջև: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական համաժողով է, որը նպատակ ունի նպաստել Եվրամիության և Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ քաղաքական ասոցացմանը և խորացնել տնտեսական ինտեգրումը: Եվրանեսթը փորձում է նպաստել Արևելյան գործընկերության ամրապնդմանը, զարգացմանն ու տեսանելիությանը,... ավելին →
Վարչապետն ընդունել է կանադացի գործարարների պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրը և պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը, դեսպանության ներկայացուցիչներ: Պատվիրակությունը մեր երկիր է ժամանել Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակում` առևտրատնտեսական կապերի սերտացման ուղղությունները քննարկելու նպատակով: Վարչապետը ողջունել... ավելին →