Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամները մասնակցել են NDI կազմակերպած «Քաղաքական կազմակերպման և ընտրարշավների դպրոցին»

21.06.2018

 Հունիսի 18-20-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները մասնակցել են  Ազգային ժողովրդավարական ինստիտուտ (NDI) միջազգային կազմակերպության կազմակերպած «Քաղաքական կազմակերպման և ընտրարշավների դպրոցին»:

 

Ծրագրին մասնակցում են երիտասարդներ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերից: Այն բաղկացած է 3 փուլերից: Առաջին փուլի ընթացքում մասնակիցները ծանոթացան քաղաքական կազմակերպման, ընտրարշավի հիմնադրույթների, առաջնորդության, ռազմական պլանավորման, քաղաքական հիմնական ընտրողների հետ հաղորդակության նրբություններին: Մասնակիցերը հանդես էին գալիս ինչպես թիմային, անպես էլ անհատական ելույթներով:


← Վերադառնալ ցուցակին