Լուրեր
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի պաշտոնական հանդիպումները Պեկինում
Շարունակվում է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Սեպտեմբերի 22-ին Պեկինում Հերմինե Նաղդալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուեյուի եւ Չինաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուի հետ: Սեփական հարկի տակ ողջունելով հայ գործընկերոջը` ՉԺՀ... ավելին →
ՀՀ անկախության տոնը մեծ շուքով նշվել է նաև Պեկինում
ՀՀ անկախության քառորդ դարը հատուկ շուքով նշվել է Չինաստանում ՀՀ դեսպանատանը: Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են օտարերկրյա դիվանագետներ, ՉԺՀ ԱԳ պաշտոնյաներ, գործարարներ, ուսանողներ և, իհարկե, հայ համայնքի անդամները, որ թեև փոքրաթիվ են, բայց շատ համախմբված: Ընդունելությունը յուրահատուկ էր դարձնում Չինաստանում ՀՀ նախկին դեսպանների մասնակցությունը: Հյուրերի գնահատականով՝ Չինաստանի հողում Հայաստանի տոնը բացառիկ միջոցառում էր, որ զարմացրեց ներկայացուցչական կազմով ու հյուրերի թվով: Դեսպան... ավելին →
Գալուստ Սահակյանն ընդունել է Կնեսետի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով Թալի Պլոսկովի այցը Հայաստան, գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու... ավելին →
Սեպտեմբերի 20-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի տնտեսական կենտրոն Ուրումչի քաղաքում բացվել է «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագրով Չինաստան-Եվրասիա համաշխարհային 5-րդ էքսպո-ցուցահանդեսը, որին մասնակցում է հայկական պատվիրակությունը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Հինգ տարվա ընթացքում էքսպո-ցուցահանդեսը շոշափելի արդյունքներ է արձանագրել Չինաստանի դիվանագիտության,... ավելին →
Սեպտեմբերի 11-17-ը Իսպանիայի Սանտանդեր քաղաքում անցկացվել է Երիտասարդ առաջնորդների գլոբալ համաժողովը, որին մասնակցել են շուրջ 300 միջազգային երիտասարդ առաջնորդներ: Համաժողովում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար, DEMYC-ի (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանը: Համաժողովի նպատակն ի սկզբանե եղել է բանավեճերի և քննարկումների եզակի հարթակի հիմնումը, որտեղ ականավոր անհատները, փորձագետները,... ավելին →
Սեպտեմբերի 13-17-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>> ծրագրի առաջին փուլը, որին մասնակցել են 19 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Հասմիկ Ղազարյանը: <<Երիտասարդ առաջնորդներ 2016-2017>>-ը դասընթացների շարք... ավելին →






