Լուրեր

«Պատմությունից դասեր չքաղելու կործանարար հետևանքները».Էդուարդ Շարմազանով

24.05.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1793 թվականի գրեթե այս օրերին՝ մայիսի վերջին, Ֆրանսիայում սկսվեց մի մեծ հեղափոխական, իրականում՝ ամբոխավարական շարժում, որի արդյունքում երկրում հաստատվեց Յակոբինյան դիկտատուրան:

Յակոբինյան հեղափոխական կառավարման շրջանում ամեն ինչ անցավ Ռոբեսպիերի տոտալ վերահսկողության տակ:
 
Սկսվեցին ռեպրեսիաներ ռոյալիստների և հակահեղափախականների նկատմամբ:
Պատմաբանների տվյալներով՝ 25-40.000 մարդ զոհ գնաց Ռոբեսպիերի տեռորին: Անկարող լինելով լուծել պետության առջև ծառացած մարտահրավերները՝ Ռոբեսպիերը սկսեց հակահեղափախականներ փնտրել իր շրջապատում: 
Այդպես մահապատժի ենթարկվեց հեղափոխության առաջնորդներից մեկը՝ ժորժ Դանտոնը: Անընդհատ շարունակվող Ռոբեսպիերի տեռորը իր դեմ հանեց նույնիսկ երբեմնի դաշնակիցներին:
 
Շարունակությունը պարզ չէ...
 
Ռոբեսպիերն արժանացավ նույն ճակատագրին, ինչ Դանտոնը:
Արդյունքում՝ կորցրեց և՛ Ֆրանսիան և՛ Ռոբեսպիերը:
 
Հ.Գ. 
Հայաստանը չունի նման ռեսուրս՝մտնելու ատելության անընդունելի պայքարի հերթական փուլի մեջ:
 
Հ.Հ.Գ. Հայաստանը սուրբ հայրենիք է, այլ ոչ պոլիգոն, որտեղ պետք է բաժանել սևերի և սպիտակների»:

← Վերադառնալ ցուցակին