Լուրեր

«Անցումային դատարանները բոլորի համար կդառնան տոտալ ճնշման միջոց՝ առանց բացառության». Գեորգի Գաբրիելյան

24.05.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մեկ տարի անց բազմաթիվ քաղաքացիներ, գործիչներ հասկացել են այս ապաշնորհ կառավարության անկարողությունը երկիրի առջև ծառացած բազում խնդիրների՝ արտաքին քաղաքականության, Արցախի հարցի, տնտեսության զարգացման վերաբերյալ:
Իմ քայլական կառավարությունը քաջ գիտակցում է, որ իրենց հեղինակության կտրուկ վայրեջքը դարձել է անկասելի: Իրենց զինանոցում եղած գործիքները՝ շոուներ, պոպուլիզմ, ստեր, ակտիվ գործիչներին վախեցնել և այլն, վաղ թե ուշ ավարտվելու է:
Այդ պատճառով մերօրյա  «գիգանտները» մտածել են առավել օպտիմալ դեղամիջոց, որի միջոցով հնարավոր կլինի անմիջապես բռնել, դատել այն քաղաքացիներին, քաղաքական և հասարակական գործիչներին, ակտիվիստներին՝ սպառնալով նաև նրանց գույքին, որոնք կպայքարեն ապօրինության, իրենց ստերի մերկացման դեմ:
Տղե՛րք, մի մոռացեք իշխանության ղեկը ուժային բոլոր լծակներով ձեր ձեռքին է, ինչի՞ հնարավոր չի օրինքի սահմաններում պատժել բոլոր նրանց, ովքեր կաշառքի դիմաց վճիռ կկայացնեն»:

← Վերադառնալ ցուցակին