Լուրեր

Ինչպես ընդդիմադիր ուժերի հետ կոնսենսուսի գալ և արդյունքի հասնել

08.07.2019

ՀՀԿ ԵԿ անդամները դասընթացի են մասնակցել: Ի՞նչ է անհրաժեշտ վստահության և կոնսենսուսի կայացման համար, ինչպե՞ս բազմակուսակցական գործողությունների նախագիծ մշակել և տարածաշրջանային անվտանգային գործոնները հաշվի առնելով քաղաքականություն վարել:

Այս հարցերի պատասխանները հնարավոր եղավ ստանալ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Ռոբերտ Շումանի ինստիտուտի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ ջանքերով կազմակերպված երկօրյա դասերի ընթացքում:

«Հայաստանի նոր իրողությունները ժողովրդավարության զարգացման գործընթացում» խորագիրը կրող դասընթացին դասախոսություններով հանդես են եկել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա փորձագետները:

Խմբային աշխատանքներով, վերլուծություններով և փորձի փոխանակմամբ հագեցած դասընթացին մասնակցել են նաև ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամներ՝ Նարինե Մեհրաբյանը, Վահագն Ղահրամանյանը և Հարություն Հարությունյանը:

«Հետքրքիրն այն էր, որ մեկ հարկի տաք հավաքվել էին մի քանի ընդդիմադիր ուժեր և միասին պետք է ռազմավարություն մշակեին ու կոնսենսուսի գային, աշխատանքը բարդ էր, բայց հետաքրքիր»,- նշում է Նարինե Մեհրաբյանը և հավելում, որ նմանատիպ դասընթացները հնարավորություն են տալիս ներկուսակցական համախմբվածություն ձեռք բերել և պահպանելով քաղաքական ուղղվածությունը՝ այլ քաղաքական ուժերի հետ արդյունքի հասնել:

← Վերադառնալ ցուցակին