Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին», որում ներկայացված են հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի բարեփոխման հիմնական սկզբունքներն ու քաղաքականությունը: Հայեցակարգն անդրադառնում է խնամատար ընտանիքի ինստիտուտի կարգավորման ոլորտում առկա խնդիրներին՝ հաշվի առնելով նաև ՀՀ... ավելին →
Գյումրեցի կին նկարիչների ցուցահանդես նվիրված կանանց տոնին
Կանանց միամսյակի շրջանակներում ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպությունը Կանանց խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր «Գյումրեցի կին նկարիչները» խորագրով ցուցահանդես, որտեղ իրենց ստեղծագործություններով հանդես են եկել մի շարք ճանաչված և երիտասարդ կին նկարիչներ: Միջոցառման ավարտին, տոնի կապակցությամբ, շնորհավորանքի խոսքեր հղելով ներկա բոլոր կանանց «Գյումրի-2» շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և Շիրակի տարածքային... ավելին →
Տեղի է ունեցել ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նիստը
ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նիստ: Նիստին մասնակցում էին խորհրդի 21 անդամները:Նիստը վարում էր ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Գասպար Գասպարյանը և նիստի հաստատմանն է ներկայացնում հետևյալ օրակարգը ` 1.Շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեության մասին հաշվետվություն 2.Շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում 3.Այլ հարցեր: ՀՀԿ Արագածի շրջանային կազմակերպության... ավելին →
Մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը, յուրատեսակ մոտեցմամբ նշվեց ՀՀԿ Շիրակի, Արմավիրի և Լոռու մարզային երիտասարդական կազմակերպությունների կողմից: Շիրակի ՀՀԿ-ական երիտասարդները տոնի կապակցությամբ Գյումրիում անակնկալ այցեր կատարեցին թվով 20 անապահով և բազմազավակ ընտանիքների և այդ ընտանիքների կանանց ու աղջիկներին տարատեսակ նվերներ, քաղցրավենիք և ծաղիկներ նվիրեցին` տոնական տրամադրություն փոխանցելով նրանց: Կանանց միջազգային օրը նշեցին նաև Արմավիրի երիտասարդ ՀՀԿ-ականները: Նրանք Արմավիր, Մեծամոր,... ավելին →
Մարտի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵժԿ) երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց <<Աշխատուժի շարժունություն>> խորագրով եռօրյա խորհրդաժողովը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Խորհրդաժողովի նպատակն էր կազմել նախագիծ` աշխատանքի շուկայի մոդերնալիզացման նոր ուղիների ներառմամբ, որոնք կօգնեն... ավելին →
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին
Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: ավելին →