Լուրեր

Հարգանքի տուրք՝ Տիգրան Պետրոսյանի հիշատակին17.06.2014

Հարգանքի տուրք՝ Տիգրան Պետրոսյանի հիշատակին

 Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և բազմաթիվ շախմատասերների հետ միասին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հարակից տարածք, հարգանքի տուրք մատուցել մեծանուն հայ շախմատիստի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Տիգրան Պետրոսյանի կիսանդրու մոտ: ավելին →

Հովիկ Աբրահամյանն Արտաշատում հանդիպել է միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին17.06.2014

Հովիկ Աբրահամյանն Արտաշատում հանդիպել է միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում էր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը: Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները: Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է քննության անցկացման ընթացակարգին, զրուցել դիմորդների հետ և մաղթել հաջողություն: Վարչապետը պահանջել է քննությունն անցկացնող պատասխանատուներից անել ամեն ինչ՝... ավելին →

ՀՀ վարչապետ. «Հարկային օրենսգրքի ներդրումը մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից է լինելու»17.06.2014

ՀՀ վարչապետ. «Հարկային օրենսգրքի ներդրումը մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից է լինելու»

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը: Հայաստանի վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ և կայուն զարգացման տեսանկյունից: « Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը... ավելին →

Կառավարությունն առաջարկում է Ազգային Ժողովի վաղվա արտահերթ նիստում քննարկել հրատապ հարցեր17.06.2014

Կառավարությունն առաջարկում է Ազգային Ժողովի վաղվա արտահերթ նիստում քննարկել հրատապ հարցեր

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: 2007թ. ընդունված օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաև հայցադիմումը և կից փաստաթղթի պատճենները ստանալը հավաստող փաստաթղթերը: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013թ.... ավելին →

Տեղի է ունեցել բնապահպանական գործառույթներին առնչվող խորհրդակցություն17.06.2014

Տեղի է ունեցել բնապահպանական գործառույթներին առնչվող խորհրդակցություն

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել բնական պաշարների օգտագործմանը և բնապահպանական պահանջների ապահովման խնդիրներին առնչվող խորհրդակցություն: ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարներ՝ Կարեն Ճշմարիտյանը, Երվանդ Զախարյանը և Արամայիս Գրիգորյանը ներկայացրել են բնապահպանական գործառույթների իրականացման ներկայիս մեխանիզմներն ու դրանց հստակեցման ուղղությամբ հնարավոր քայլերը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործառույթների հստակ... ավելին →

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Երևանի կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ընթացքը17.06.2014

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Երևանի կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ընթացքը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի վերաբերյալ: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենները վարչապետին մանրամասներ են ներկայացրել այդ երկու ներդրումային ծրագրերի տրանշերի նկարագրության և... ավելին →