Լուրեր

Հարգանքի տուրք՝ Տիգրան Պետրոսյանի հիշատակին

17.06.2014

 Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և բազմաթիվ շախմատասերների հետ միասին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հարակից տարածք, հարգանքի տուրք մատուցել մեծանուն հայ շախմատիստի հիշատակին:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Տիգրան Պետրոսյանի կիսանդրու մոտ:

← Վերադառնալ ցուցակին