Լուրեր

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր20.11.2015

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանձնակի կարևորելով երկու գերատեսչությունների միջև հարաբերությունների էլ ավելի ամրապնդումն ու գործակցության շրջանակների ընդլայնումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վերջին տարիներին ձևավորված համագործակցությունից և ընդգծել, որ այն իսկապես արդյունավետ ու հաջողված է եղել: Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ Երևանի... ավելին →

Մեկնարկել է «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագիրը20.11.2015

Մեկնարկել է «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագիրը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Իմ Հայաստան. մշակութային զբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկին: Այն մշակվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և մշակույթի պահպանման ասպարեզում հայտնի Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում և միտված է ազգային մշակույթի պահպանմանը՝ Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս ծրագիրը ՀՀ... ավելին →

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է տիկնիկային թատրոնի աշխատակիցներին20.11.2015

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է տիկնիկային թատրոնի աշխատակիցներին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակի կապակցությամբ պարգեւատրել է թատրոնի մի խումբ աշխատակիցների: Լուսինե Խաչատրյանը, Սամսոն Մովսեսյանը, Աղասի Մելքոնյանը եւ Կարեն Խաչատրյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով, իսկ Իննա Հախնազարյանը, Լիանա Նիկողոսյանը եւ Լիանա Արեստակյանը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, նշել է, որ թատրոնն է... ավելին →

Հայաստանի Հանրապետական Կուսակցության  պատվիրակության այցը Չինաստան20.11.2015

Հայաստանի Հանրապետական Կուսակցության պատվիրակության այցը Չինաստան

 Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական Կուսակցության հրավերով 2015թ. նոյեմբերի 8-18 ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ, գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ այցելեց Չինաստան: Պատվիրակության կազմում էին ՀՀԿ խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ կանանց և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արևելագետներ, պատմաբաններ: Այցի ընթացքում ՀՀԿ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՉԿԿ ԿԿ... ավելին →

Նոր կուսակցականներ ՀՀԿ Նուբարաշեն տ/կ-ում20.11.2015

Նոր կուսակցականներ ՀՀԿ Նուբարաշեն տ/կ-ում

 Նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Նուբարաշեն տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Նուբարաշեն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Կիրակոսյանը: ՀՀԿ Նուբարաշեն տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում... ավելին →

Աշխատանքային հանդիպում ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տ/կ-ում20.11.2015

Աշխատանքային հանդիպում ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տ/կ-ում

 Նոյեմբերի 20-ին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում տարածքային խորհրդի անդամների հետ, քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ թիվ 3 ընտրատարածքի պատգամավոր Արթուր Ստեփանյանը և ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Հանիսյանը: ավելին →