Լուրեր

Տղերքը պահում են հողը. Մարգարիտ Եսայան

27.09.2020

ԱԺ ՀՀԿ նախին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել .

«Պատերազմը Երեւանում եւ պատերազմը Արցախում, Սյունիքում,առհասարակ'սահմանին,էականորեն տարբեր են,երբ գլխիդ վրայով հրթիռը սուրում է,չես վախենում,զայրանում ես եւ ավելի մարտական ես գործում,բայց երբ Երեւանում ԱԺ նիստում շատախոսում են,ստիպված ես հորդորել,որ թարգեն խոսելը եւ ամեն մեկն անցնի իր գործին,  խորհրդարանական դիվանագիտությունը աշխատեցրեք,գործ արեք...

Տղերքը պահում են հողը, հողը արյունով են պահում, դուք էլ գործի անցեք…միայն զենքով կա հային փրկություն...տղերքին պետք է օգնել դիվանագիտական ճակատում,կռվի դաշտում նրանք իրենց գործը հերոսաբար են անում...

Դուք ձերն արեք»:

← Վերադառնալ ցուցակին