Լուրեր

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ. հուլիս-հոկտեմբեր ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները16.11.2015

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ. հուլիս-հոկտեմբեր ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. հուլիսից հոկտեմբեր ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների` անցած չորս ամիսների ամփոփ ցուցանիշները, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում հուլիսին առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն,... ավելին →

Վարչապետն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն16.11.2015

Վարչապետն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝... ավելին →

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան16.11.2015

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան

 Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նոյեմբերի 13-ին Փարիզում, իսկ ավելի վաղ` Բեյրութում տեղի ունեցած արյունոտ ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների հիշատակը: «Մենք խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային գործողությունները եւ մերժում ահաբեկչության ցանկացած դրսեւորում: ՀՀ Ազգային ժողովի անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին14.11.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

 Նոյեմբերի 14-ին Երևանում համաքաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակի օր էր հայտարարված: Ավելի կանաչ ու մաքուր մայրաքաղաք ունենալուն ուղղված այս նախաձեռնությունը համախմբել էր բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամներին, ինչպես նաև հազարավոր քաղաքացիների: Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում որդիների հետ միասին ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ինչպես... ավելին →

2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ13.11.2015

2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2015 թվականի նոյեմբերի 13-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Խորհրդարանն ընդունել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկման հատուկ կարգի (երրորդ ընթերցմամբ քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Պատգամավորները... ավելին →

Վթարից տուժածները կստանան դրամական օգնություն12.11.2015

Վթարից տուժածները կստանան դրամական օգնություն

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության... ավելին →