Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ03.12.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ

 Սիրելի՛ բարեկամներ, դեկտեմբերի 3-ն աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: ՄԱԿ-ի կողմից նման հատուկ օր սահմանելը ոչ միայն լրացուցիչ առիթ է` հանրության ուշադրությունը սևեռելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, այլև ամփոփելու այդ խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու կազմելու նոր ծրագրեր: Երևանը բոլորի համար մատչելի դարձնելը եղել և շարունակում է մնալ մեր ծրագրային առաջնահերթություններից մեկը: Հատկապես վերջին տարիներին... ավելին →

Վարչապետը կարևորել է երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը03.12.2015

Վարչապետը կարևորել է երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակագային հարցերին անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Օրերս նորաստեղծ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը, որն առաջարկում էր մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա, Ճարտարագիտական համալսարանի... ավելին →

ԱԺ նախագահն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն03.12.2015

ԱԺ նախագահն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացումից՝ խորհրդարանի ղեկավարն այդ հարցում կարեւորել է... ավելին →

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ կայացավ ԱՊՀ երրկրների երիտասարդ խորհրդարանականների համաժողովը03.12.2015

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ կայացավ ԱՊՀ երրկրների երիտասարդ խորհրդարանականների համաժողովը

Օրերս Սոչիում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդ խորհրդարանականների համաժողովը, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների խորհրդարանական տարբեր ուժերի երիտասարդ ներկայացուցիչներ: Համաժողովին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Վարդուհի Սարգսյանը: Համաժողովի նպատակն էր հնարավորություն ստեղծել ԱՊՀ երկրների երիտասարդ խորհրդարանականների միջև փորձի փոխանակման, խնդիրների վերհանման ու համատեղ ջանքերով լուծման հնարավոր ուղիների մշակման համար: Ծրագրի... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին02.12.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Յան Համաչեկին եւ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Չեխիայի բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է հայ-չեխական խորհրդարանական շփումները՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության զարգացումը եւ փոխայցելությունները: Գալուստ Սահակյանի... ավելին →

Սահմանադրական բարեփոխումների նախագծին ծանոթանալու հերթը Վայոց ձորի երիտասարդ ՀՀԿ-ականներինն էր30.11.2015

Սահմանադրական բարեփոխումների նախագծին ծանոթանալու հերթը Վայոց ձորի երիտասարդ ՀՀԿ-ականներինն էր

 Նոյեմբերի 28-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀԿ Վայոց ձորի մարզային գրասենյակում անցկացվեց դասընթաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Դասընթացին մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ: Դասընթացը վարեցին ՀՀԿ ԵԿ մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: ՀՀԿ ԵԿ մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը երիտասարդների հետ խոսեց... ավելին →