Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի Թումանյանի ՇԿ «Ճոճկան» սկզբնական կազմակերպության ժողովը 08.02.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի Թումանյանի ՇԿ «Ճոճկան» սկզբնական կազմակերպության ժողովը

 2016թ. փետրվարի 8 - ին տեղի ունեցավ ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի Թումանյանի շրջանային կազմակերպության «Ճոճկան» սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով: Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Արկադի Թամազյանը, ով ներկայացրեց 2015 թ.-ին կատարված աշխատանքները, որը ընդունվեց ի գիտություն և համարվեց բավարար: Ժողովի ընթացքում քննարկվեց ու հաստատվեց 2016թ. աշխատանքային... ավելին →

Արմավիրի ՀՀԿ-ական երիտասարդներն անտարբեր չեն մնում կարիքավոր ընտանիքների նկատմամբ06.02.2016

Արմավիրի ՀՀԿ-ական երիտասարդներն անտարբեր չեն մնում կարիքավոր ընտանիքների նկատմամբ

Փետրվարի 6-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամներն այցելություն ունեցան Վազգեն Հովհաննիսյանի և վերջինիս հիվանդ մոր կացարան: Նրանց մասին երիտասարդները տեղեկացել էին <<Սուր անկյուն>> հաղորդաշարի հունվարի 31-ի թողարկումից: Չկարողանալով անտարբեր անցնել նրանց ծայրաստիճան ծանր պայմանների կողքով` յուրաքանչյուրն իր կողմից որոշակի օգնություն ցուցաբերեց սննդամթերքի և հագուստի տեսքով: Աջակցություն եղավ նաև վառելափայտով, ալյուրով... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «Մանկավարժ 3» ՇԿ ժողովը06.02.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «Մանկավարժ 3» ՇԿ ժողովը

 2016թ. փետրվարի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «Մանկավարժ 3» սկզբնական կազմակերպության  ժողովը 2015թ. կատարած աշխատանքների ,սկզբնական կազմակերպության նախագահի փոփոխության և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով: Ժողովին մասնակցում էր Վանաձորի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Արամ Հախինյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Սվետլանա Թազագյուլյանը , ով խոսեց 2015թ. սկզբնական... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ05.02.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ: Հատկանշելով հայ-բելառուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է փոխգործակցության ամրապնդումն ու ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև: «Երկու մայրաքաղաքների հարաբերությունները գործնական դաշտ տեղափոխելու համար այսօր առկա են բոլոր նախադրյալները, ինչի վառ ապացույցը Երևանի և Մինսկի միջև... ավելին →

ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է համաձայնագիր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ05.02.2016

ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է համաձայնագիր ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին05.02.2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Քուվեյթը Հայաստանի համար բարեկամ պետություն է, եւ մեր երկրների փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը եւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Ազգային ժողովի նախագահի... ավելին →