Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում06.12.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընտանիքի անդամների հետ միասին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: ավելին →

Վարչապետը մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը06.12.2015

Վարչապետը մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ժամը 12:00-ին, Երևանի Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված թիվ 10/8 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը: Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Քվեարկեցի հանուն մեր ապագայի և կայուն զարգացման: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, դա մեզ համար շատ կարևոր է: Թող մեր ժողովուրդը, մեր հասարակությունը որոշի՝ «այո» կամ... ավելին →

Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը04.12.2015

Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 7-10-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 8 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 200 հարց, 37... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ03.12.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ

 Սիրելի՛ բարեկամներ, դեկտեմբերի 3-ն աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: ՄԱԿ-ի կողմից նման հատուկ օր սահմանելը ոչ միայն լրացուցիչ առիթ է` հանրության ուշադրությունը սևեռելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, այլև ամփոփելու այդ խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու կազմելու նոր ծրագրեր: Երևանը բոլորի համար մատչելի դարձնելը եղել և շարունակում է մնալ մեր ծրագրային առաջնահերթություններից մեկը: Հատկապես վերջին տարիներին... ավելին →

Վարչապետը կարևորել է երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը03.12.2015

Վարչապետը կարևորել է երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակագային հարցերին անցնելը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Օրերս նորաստեղծ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մշակած մոտեցմանը, որն առաջարկում էր մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա, Ճարտարագիտական համալսարանի... ավելին →

ԱԺ նախագահն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն03.12.2015

ԱԺ նախագահն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացումից՝ խորհրդարանի ղեկավարն այդ հարցում կարեւորել է... ավելին →