Լուրեր

Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան09.12.2016

Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն: «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ08.12.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանիի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առիթով՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական: Հատկանշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի, ինչպես նաև... ավելին →

Վարչապետն առաջարկել է ՏՄՊՊՀ նախագահին առավել ուշադիր լինել տոնական օրերին ապրանքների գների արհեստական բարձրացման հարցում08.12.2016

Վարչապետն առաջարկել է ՏՄՊՊՀ նախագահին առավել ուշադիր լինել տոնական օրերին ապրանքների գների արհեստական բարձրացման հարցում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Առաջին հանձնարարականը տրվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին. հաշվի առնելով ամանորյա տոները՝ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբերի ոչ... ավելին →

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը07.12.2016

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման... ավելին →

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են NIMD կողմից կազմակերպված պրոպագանդայի դեմ պայքարի վերաբերյալ թրեյնինգին06.12.2016

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են NIMD կողմից կազմակերպված պրոպագանդայի դեմ պայքարի վերաբերյալ թրեյնինգին

Օրերս կայացել է Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ կազմակերպված թրեյնինգը հայ երիտասարդ քաղաքական գործիչների համար: Երկօրյա թրեյնինգը վերաբերել է պրոպագադայի դեմ պայքարին և fact cheking-ին: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Հակոբյանը, Էդուարդ Անաստասյանը և Ռուբեն Թովմասյանը: Ծրագրի շրջանակներում պրոպագանդայի դեմ պայքարի վերաբերյալ տեսական և գործնական աշխատանքներ են կատարվել, մասնավորապես` սթրես թեստավորման և... ավելին →

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր06.12.2016

Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորությամբ: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության և տարբեր ոլորտներում բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացման կապակցությամբ: Անդրադառնալով կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումների,... ավելին →