Լուրեր

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Խորհրդականների պալատի նախագահը01.02.2017

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Խորհրդականների պալատի նախագահը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը հունվարի 31-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Խորհրդականների պալատի (վերին պալատ) նախագահ Դաթե Չուիչին: Քննարկելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մակարդակը՝ կողմերը փաստել են, որ համագործակցությունն այդ ձեւաչափում առավել կխորացնի հայ-ճապոնական բարեկամական կապերը՝ երկու երկրների համար ստեղծելով նոր հնարավորություններ: Մասնավորապես կարեւորվել են տնտեսական, առեւտրային եւ մշակութային... ավելին →

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացել է կանանց խորհրդի այս տարվա առաջին նիստը01.02.2017

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացել է կանանց խորհրդի այս տարվա առաջին նիստը

Փետրվարի 1-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացել է կանանց խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ, Հերմինե Նաղդալյանը: Նիստին ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները,Երևանի և մարզերի տարածքային կազմակերպությունների նախագահները, ինչպես նաև երիտասարդ կանանց հանձնախմբի անդամները: Հերմինե Նաղդալյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը, նախ ամփոփել է 2016 թ-ի ընթացքում կատարված աշխատանքները, ապա շնորհակալություն հայտնել խորհրդի անդամներին... ավելին →

31.01.2017

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն պատրաստ է զարգացնել հայ-ճապոնական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պաշտոնական պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: Հանդիպման ընթացքում վարչապետը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարեւոր փուլ է թեւակոխել, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրների համագործակցության վրա: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հույս հայտնել, որ հայ-ճապոնական արդյունավետ... ավելին →

Վարչապետը կարևորել է 2017 թ. գերակա խնդիրների պարզ և հստակ ձևակերպումը31.01.2017

Վարչապետը կարևորել է 2017 թ. գերակա խնդիրների պարզ և հստակ ձևակերպումը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական... ավելին →

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից ռոյալթիների վճարման կարգը30.01.2017

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից ռոյալթիների վճարման կարգը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը: Արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին և ելնելով ձևավորված շուկայական պայմաններից՝ կառավարությունը որոշել է ընդառաջել բիզնեսի առաջարկություններին և 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահը30.01.2017

ՀՀ ԱԺ նախագահին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահը

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման: Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման շնորհակալություն է հայտնել հայ պատվիրակներին՝ Ճապոնիա կատարած այցի համար եւ վստահեցրել, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցով մեկնարկ է տրվում հայ-ճապոնական խորհրդարանական... ավելին →