Լուրեր

Վարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները03.02.2017

Վարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Մեր համագործակցությունը հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա և կարևոր է մեզ համար: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական միության հետ գործակցությունը... ավելին →

 Տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը03.02.2017

Տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

Փետրվարի 3-ին ք. Արտաշատում տեղի ունեցավ ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ: Նիստին ներկա էին ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանը, Արարատի մարզպետ Ա. Գրիգորյանը: Օրակարգում՝ ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունն էր: ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Ալիկ Սարգսյանը: Նիստի ժամանակ տեղի ունեցան քննարկումներ, նիստին մասնակիցները ներկայացրեցին առաջարկություններ... ավելին →

Վարչապետը կարևորել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը02.02.2017

Վարչապետը կարևորել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերին: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը և այնպիսի... ավելին →

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հերոշիմայի քաղաքապետի հետ02.02.2017

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հերոշիմայի քաղաքապետի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Հերոշիմա այցելելու համար եւ վստահեցրել, որ թեեւ Հերոշիմա եւ Երեւան քաղաքների... ավելին →

Ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով01.02.2017

Ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նիկոլայ Ղազարյանին մաղթել է քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն:  ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ01.02.2017

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երկու հայտ: Ներկայացված հիմնավորումները և փաստարկները քննարկելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել ընկերություններից մեկի բողոքը, իսկ մյուսինը՝ մերժել:   ավելին →