Լուրեր

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ22.02.2017

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակում Դավիթաշեն-Աշտարակ և Բագրատաշեն-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության վերահսկողության մրցույթի գնահատման արդյունքները: Քննարկվել են նաև Քաղաքային կայուն զարգացման... ավելին →

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման հայտանիշեր21.02.2017

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման հայտանիշեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի 2016 թ. գործունեությունը: ՀԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016 թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Զեկուցվել է արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման և գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների ու միջոցառումների մասին: Վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի զարգացման... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին21.02.2017

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Մաաթիին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը եւ Եգիպտոսն ունեն պատմական ընդհանրություններ եւ ժողովուրդների միջեւ վաղուց ձեւավորված բարեկամական ավանդույթներ: ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրը մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ թե՛ միջազգային ասպարեզում եւ թե՛ երկկողմ... ավելին →

ՀՀԿ մարզային  ԵԿ  ներկայացուցիչները մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա ծրագրին20.02.2017

ՀՀԿ մարզային ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա ծրագրին

Փետրվարի 17-19-ը «Հայաթ Փլեյս» հյուրանոցում անցկացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Նոր Սահմանադրության հեռանկարներն ու մարտահրավերները 2017 թ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում» խորագրով ծրագիրը մարզերի ՀՀԿ-ական երիտասարդների համար: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ մարզային երիտասարդական կազմակերպության շուրջ 20 ներկայացուցիչներ: Ծրագրի մեկնարկին երիտասարդներին ողջունել է ՀՀԿ... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի դպրոցականների20.02.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի դպրոցականների

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհավորելով աշակերտներին և շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գրքի նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակման հարցում: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Տարոն Մարգարյանն իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ: ... ավելին →

Դավիթ Գրիգորյանը ընտրվել է ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության ղեկավար  20.02.2017

Դավիթ Գրիգորյանը ընտրվել է ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության ղեկավար

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել ՀՀԿ էրեբունի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին ներկա են եղել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը և տարածքայինի խորհրդի անդամներ: Խորհրդի նիստի օրակարգում եղել է ՀՀԿ էրեբունի տ/կ-ի նոր ղեկավարի ընտրությունը: Ժողովի քվեարկության արդյունքում ՀՀԿ... ավելին →