Լուրեր

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին11.02.2017

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Հայաստան և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը նոր խթան կհանդիսանան այս ոլորտում համագործակցության... ավելին →

Քննարկվել են էներգախնայողության հետ կապված հարցեր10.02.2017

Քննարկվել են էներգախնայողության հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է լիբանանյան Ցեդրուս Էնթերփրայզիզ հոլդինգի մասը կազմող ամերիկյան Ցանցային էներգետիկ ծառայությունների կորպորացիայի (NES) խորհրդի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Գեյթ Մադիի հետ: Միջազգային շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունն էներգախնայողության գործընթացներում համարվում է համաշխարհային առաջատար: Ներկայացնելով միջազգային տարբեր կառույցների հետ ձևավորված համագործակցության ուղղություններն ու ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է,... ավելին →

Կարեն Կարապետյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը10.02.2017

Կարեն Կարապետյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետն անդրադարձել է մինչ օրս ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական... ավելին →

Վարչապետը խստագույնս զգուշացրել է. ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչության համար օգտագործելն «արջի ծառայություն» է09.02.2017

Վարչապետը խստագույնս զգուշացրել է. ադմինիստրատիվ ռեսուրսը քարոզչության համար օգտագործելն «արջի ծառայություն» է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները և մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ և բոլորին խստագույնս զգուշացում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն» են լինելու, անկախ նրանից,... ավելին →

««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք: Պետք է մտածենք՝ ինչպես ավելի կիրառական արդյունք տալ». Կարեն Կարապետյան08.02.2017

««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք: Պետք է մտածենք՝ ինչպես ավելի կիրառական արդյունք տալ». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական և մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել... ավելին →

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը08.02.2017

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 8-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանականները ողջունել են նիստի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը, ԱԺ պատգամավորներն անդրադարձել են նախորդ օրը Բելառուսի Հանրապետության կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու... ավելին →