Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: ավելին →
Սերժ Սարգսյանի ելույթը Արաբկիր համայնքում
Սիրելի՛ արաբկիրցիներ, բարև ձեզ: Ուրախ եմ այս հանդիպման համար: ավելին →
Նախընտրական հանդիպումներ Արմավիրի մարզում
Սերժ Սարգսյանը շարունակում է նախընտրական հանդիպումները հանրապետության մարզերում: Այսօր ՀՀ նախագահի թեկնածուն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Էջմիածնի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանի ընտրողների հետ: «Այսօր մեր երկրի հոգևոր մայրաքաղաքում ի լուր բոլորի հայտարարում եմ, որ իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու: Ձեր քվեի ուժով լինելու եմ մեր երկրի բոլոր քաղաքացիների Նախագահը: Ձեր քվեի շնորհիվ լինելու եմ նաև մեր ընդդիմախոսների, մեզ քննադատողների... ավելին →
Հանդիպումներ Մալաթիա-Սեբաստիա եվ Շենգավիթ համայնքներում
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ընտրողներին ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը և անցած տարիներին իրականացված աշխատանքները՝ նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի օրեր հետո որոշում է կայացնելու և քվեարկության ճանապարհով արտահայտելու է իր դիրքորոշումը՝ ընտրելով ՀՀ նախագահի թեկնածուներից մեկին: Քաղաքական գործչի անվան դիմաց նշում կատարելով, ըստ Սերժ Սարգսյանի, քաղաքացին ընտրելու է քաղաքական ծրագիր, Հայաստանի ապագայի... ավելին →
Նախընտրական հանդիպումներ Արարատի մարզում
Սերժ Սարգսյանն այսօր շարունակել է նախընտրական քարոզարշավը՝ հանդիպումներ ունենալով Արարատի մարզի Մասիսի, Վեդիի, Արարատի, Արտաշատի ընտրողների հետ: Մարզի մեծ ու փոքր համայնքներում ՀՀ նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագրի դրույթները, ապահով Հայաստանի մասին իր գլխավորած քաղաքական թիմի պատկերացումներն ու լսել հանդիպման մասնակիցների կարծիքները, առաջարկությունները և մտահոգությունները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Արարատում նախընտրական առաջին հանդիպման ելույթից առաջ Սերժ... ավելին →
Կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայության հայտարարությունը
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին ևս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի: ավելին →