Ելույթներ և ուղերձներ
Սիրելի՛ հայրենակիցներ, Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման քսանամյակի կապակցությամբ: Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ահա և պատմություն է դառնում 2011 թվականը: Նոր տարին ընտանեկան տոն է: Տասներկուսի զարկերի հետ մենք մտովի ամփոփում ենք անցածը և բաժակ բարձրացնում` նայելով իրար աչքերի մեջ: Ընտանիքներում, ինչպիսի սեղանների շուրջ էլ դիմավորենք նոր տարին, իրար նեցուկ լինելու խոստում կա յուրաքանչյուրիս մտքում: Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը: Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր... ավելին →