Ելույթներ և ուղերձներ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Ինչպես եւ ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություններից: Պատմության տարբեր ժամանակաշրջաններում գյուղն ու հողը առանցքային դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում` յուրահատուկ դերակատարություն ունենալով ազգային ինքնության եւ հայրենասիրության... ավելին →
«Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգելի անդամներ, Ցանկացած երկրի կառավարության գործունեության ծրագիրն այն հիմնական քաղաքական փաստաթղթերից մեկն է, որի շուրջ խորհրդարանում տեղի ունեցող քննարկումները ցույց են տալիս տվյալ երկրում առկա ոչ միայն գլոբալ հիմնախնդիրները, զարգացման հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները, այլեւ երկրի զարգացման, ապագայի վերաբերյալ քաղաքական ուժերի սրտացավության եւ շահագրգռվածության մակարդակը: Այս տեսանկյունից առաջինը, որ պետք է արձանագրել,... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ. «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ: Դուք ձեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանն եք, գեղեցիկի կրողն ու փոխանցողը: Ձեր ավանդը անչափելի է նաեւ հասարակական-քաղաքական կյանքում, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Ի վերուստ տրված եւ սիրով ստանձնած ձեր մեծ առաքելությունը դուք ինքնանվիրումով ու արժանապատվությամբ եք կատարում որպես... ավելին →
Սերժ Սարգսյանի ելույթը Արտաշատ քաղաքում
Բարև ձեզ, Սիրելի՛ արտաշատցիներ, Շատ շնորհակալ եմ, որ այսօր դուք այստեղ եք: Անկեղծորեն եմ ասում, ես չեմ համարում, որ դուք պարտավոր էիք այսօր գալ այստեղ: Ես էի պարտավոր գալ այս նույն հրապարակ, և ինչպես արդեն եղել է մի քանի անգամ՝ ձեզնից խնդրել վստահության քվե, որպեսզի կարողանամ շարունակել իրականացնել կարևոր ծրագրեր մեր երկրի զարգացման համար: Մենք շարունակում ենք մեր նախընտրական հանդիպումները և շարունակում ենք մեր ժողովրդի դատին ներկայացնել մեր ծրագրերը: Ծրագրեր, որոնք մշակված են... ավելին →
Սերժ Սարգսյանի ելույթը Վանաձորում
Բարև ձե՛զ, սիրելի վանաձորցիներ, Ես շատ շնորհակալ եմ և ուրախ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ լսելու, հուսով եմ, նաև սատարելու: Հայաստանում նախագահական ընտրարշավը շարունակվում է, և թեկնածուները ներկայանում են մեր ժողովրդին: Իմ դեպքը մի փոքր այլ է, քանի որ ես նաև գործող նախագահն եմ: Դուք ինձ նոր չեք ճանաչում, և իմ քաղաքական կենսագրությունը ձեր աչքի առաջ է եղել: Մենք միասին անցել ենք փորձությունների միջով, միասին էլ արձանագրել ենք և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ: Մենք ձեզ հետ... ավելին →
Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում
Սիրելի՛ հայրենակիցներ, Նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ զորակցելու։ Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը շատ թանկ է ինձ համար և պարտավորեցնող։ Ինձ այստեղ են բերել ձեր վստահությունը և ակնկալիքները, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է առաջին հերթին հենց դրանց վրա։ Այո, ես ցանկանում եմ ձեր աջակցությամբ և վստահությամբ շարունակել արդեն սկսվածը։ Անցած տարիներին մենք բավականին գործեր ենք արել միասին, բայց միևնույն ժամանակ, շատ... ավելին →