Լուրեր
Սերժ Սարգսյանը հավատում է Հայաստանում պատմության մեջ լավագույն ընտրությունների անցկացմանը
Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն համերաշխության, ոչ թե թշնամանքի ավելացման ընտրություններ: «Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ որոշում է կայացրել կամ կայացնելու, գալիք խորհրդարանը լինելու է բոլորինը: Ուստի, սիրելի ավանցիներ, ես ձեզ կոչ եմ անում մայիսի 6-ը չհամարել ինչ-որ շատ կարեւոր օր, չհամարել կենաց ու մահվան կռվի ավարտ կամ սկիզբ, չավելացնել թշնամությունը, այլ ուղղակի ակտիվորեն մասնակցել մեր... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում մասնակցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը, զրուցել ծրագրի շահառուների հետ: ավելին →
«Մենք պատվով կհանձնենք այս քննությունը». ՀՀԿ առաջնորդ
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակչության հետ: Սարգսյանը նշեց, որ Գյումրի ասելով յուրաքանչյուրը աղետն էր հիշում: «Դրանից հետո Գյումրին կարծես մեր բոլոր պատերազմների զինվորը լիներ: Ես էլ զինվոր եմ, որը ծառայում է իր ժողովուրդի համար: Զինվոր եմ, որը ունի որոշումների ընդունելու իրավունք ու պարտականություն»,-ասաց ՀՀԿ ղեկավարը: Նա նշեց, որ այս... ավելին →
ՀՀԿ ղեկավարը վստահեցնում է, որ կուսակցությունը պատասխանատու է իր բոլոր արածների համար
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Աշոցք քաղաքի բնակչության հետ: Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում իր արածի եւ չարածի համար: «Դիմադրել եք բնության արհավիրքներին, սակայն շարունակում եք արարել: Մեծացնում եք երեխաներ, որոնց ապագայի համար մենք այսօր շատ բան ունենք անելու: Մենք պատասխանատվություն ենք կրում` սկսած ժողովրդի անվտանգությունից մինչեւ աշխատելու... ավելին →
Սերժ Սարգսյանը վստահ է, որ Թուրքիան ԼՂՀ հարցում ասելիք ու անելիք չունի
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակչության հետ: Սարգսյանը նշեց, որ արթիկցիները ապրում են Թուրքիայի հետ անմիջական հարեւանության պայմաններում, որը անօրինական շրջափակման է ենթարկել մեր հայրենիքը: «Դուք ապրում եք մի երկրի հարեւանությամբ, որտեղ հայ ժողովրդի հանդեպ գործած ցեղասպանությունը մերժվում է, որն ամեն օր կեղծում է իր սեփական պատմությունը: Այսօր էլ... ավելին →
«Մենք մեր բացթողումների եւ ձեռքբերումների տերն ենք». Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակչության հետ: ՀՀԿ ղեկավարը նշեց, որ կուսակցությունը ազնիվ է եղել իր նպատակներում եւ գործերում: «Մենք ունեցել ենք բացթողումներ, սակայն տեր ենք եղել դրանց, ինչպես նաեւ ձեռքբերումներին: ՀՀԿ-ն ավելին ունի անելու, քանի որ ամենահզորն է իր փորձով եւ ժողովրդականությամբ»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ չկա որեւէ համայնք, որի... ավելին →