Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը 02.07.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետն ու 24.1-րդ հոդվածի 1-ին կետը, հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Ըստ կարգադրության` հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը` Դավիթ Հարությունյան (էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցություն),... ավելին →

Շնորհավորական ուղերձ30.06.2012

Շնորհավորական ուղերձ

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ Կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Խորին համոզմունքով ցանկանում ենք նշել, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղիով: Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա30.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա

Նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև: Հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ: Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիևում կդիտի նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը: ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ30.06.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ

Մեծարգո պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց եւ, որ ամենակարեւորն է, ամուր հիմք է ստեղծվել hանրապետության կայուն զարգացման համար: Համբերատարությունը, հետեւողականությունը, պետական գործչի Ձեր փորձն ու ունակությունները վստահության ու ապահովության միջավայր են ձեւավորում մեր... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է բացօթյա գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին 30.06.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է բացօթյա գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ:Երևանի քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն... ավելին →

Վարչապետը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները30.06.2012

Վարչապետը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Գործադիրի ղեկավարը հանդես է եկել դասախոսությամբ, որով անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին և դրանց հնարավոր լուծումներին: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ կառավարության գործունեության 2012-2017 թվականների ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները: ... ավելին →