Լուրեր

Հանդիպում ՀՀԿ Ավան տ/կ-ի երիտասարդների հետ

10.11.2012

Շարունակվում են հանդիպումները Հայաստանի Հանրապետական Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների երիտասարդական խորհուրդների հետ: Նոյեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպության պատասխանատու Տարոն Մարգարյանը հանդիպել էր ՀՀԿ Ավան տ/կ-ի երիտասարդների հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀԿ Ավան տ/կ-ի խորհրդի նախագահ Մանվել Ջավադյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական պատգամավորական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, կուսակցական երիտասարդներ և այլ հրավիրվածներ:

Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները և քննարկել առաջիկա անելիքները, ինչպես նաև ծանոթանալ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի հետ: 

← Վերադառնալ ցուցակին