Լուրեր

Կանգառագոտիներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր  02.07.2012

Կանգառագոտիներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր

Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, շարունակելով... ավելին →

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վանո Մերաբիշվիլիին02.07.2012

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վանո Մերաբիշվիլիին

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վանո Մերաբիշվիլիին` Վրաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Հայ և վրաց ժողովուրդների միջև եղբայրական... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ուկրաինա02.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ուկրաինա

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը և Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր: Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը... ավելին →

Նախագահը կարգադրություն է ստորագրել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին02.07.2012

Նախագահը կարգադրություն է ստորագրել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը: Ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսին են մասնավորապես քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը,... ավելին →

Սփյուռքի նախարարը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ02.07.2012

Սփյուռքի նախարարը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային: Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրել է նախարարության ծրագրերը, մասնավորապես` կարեւորելով արգենտինահայ համայնքի մասնակցությունն «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին եւ «Արի տուն» ծրագրին: Դեսպանը նշել է, որ արգենտինահայ համայնքը լիովին ինտեգրված է Արգենտինայի քաղաքական, տնտեսական եւ հասարակական... ավելին →

Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին02.07.2012

Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին։ Դեսպանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար։ Նախարար Բեգլարյանը շեշտել է, որ այսօր տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում Ֆրանսիայի պետական հաստատությունները, մասնավոր բիզնեսը, ինչպես նաև առաջավոր... ավելին →