Լուրեր

Լավագույն կանաչապատ համայնք է ճանաչվել Երևանը

10.11.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարության և <<Հայաստանի համայնքների միության>> կողմից համատեղ անցկացվող <<Տարվա լավագույն համայնք>> ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն կանաչապատ համայնք 2012>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքը:
Արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի առավել թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

← Վերադառնալ ցուցակին