Լուրեր
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում` պարոն Նիկոյանն անդրադարձավ երկկողմ աշխույժ կապերին, կարեւորեց դրանց հետագա ակտիվացումն ու փոխգործակցության ոլորտների ընդլայնումը: Նրա խոսքով` հայ-լատվիական հարաբերությունների մեջ առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին, եւ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության... ավելին →
Քաղաքացիները գոհ են բարեփոխման ընթացքից
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ ՀՀ վարչապետը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել և հաջողություն է մաղթել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։ Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է կառավարության ձեռնարկած բարեփոխման մոնիտորինգի հերթական հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքացիների ընկալումը տարբեր ոլորտների բարեփոխման վերաբերյալ։ Արդյունքները վկայում են, որ բնակչության մեծ... ավելին →
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր: Քաղաքապետի այցելության պահին վարչական շրջանում բարեկարգման լայնածավալ աշխատանքներ էին ընթանում: Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել երեք նոր բակային տարածքներում նախատեսվող բարեկարգման համալիր աշխատանքների նախագծերն ու ընթացքը: Զեկուցվել է, որ այս երեք բակային տարածքներում էլ եղել են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ: Սակայն բնակիչները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ: Երկուստեք բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ԵԽ կառույցների հետ և այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը: ... ավելին →
«Մեզ համար կարեւորագույն նպատակ է ազգային միասնությունը». Սերժ Սարգսյան
Հայաստանը տեսանելի ապագայում լինելու իրավական պետություն, առանց որի հնարավոր չէ ապրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 12-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: «Չենք կարող ունենալ բարձրագույն ոստիկանություն կամ տնտեսություն առանց իրավական պետության: Իրավական առումով պետք է պաշտպանված լինի մեզանից յուրաքանչյուրը:... ավելին →
ՀՀ Նախագահը Սարդարապատ համայնքում ծանոթացավ նորաբաց ջերմատան աշխատանքներին
Արմավիրի մարզ ապրիլի 11-ին աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Սարդարապատ համայնքում այցելեց «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ՍՊԸ-ի նորաբաց ջերմատուն, ծանոթացավ ընկերության իրականացրած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին: Ընկերությունը համայնքում գնել է 20 հա հողակտոր, որի վրա 2011 թ-ի օգոստոսից սկսվել են 1,1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 30-ին: Մինչ ջերմատան աշխատանքներին ծանոթանալը, Նախագահը... ավելին →