Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային խորհրդի նիստ

27.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային խորհրդի նիստ: Շրջանային խորհրդի 19 անդամներից նիստին ներկա էին 17-ը:
Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ Գեղարքունիքի տարացքային խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ Մարտունու շրջանային խորհրդի նախագահ Սևակ Խլղաթյանը:
Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային խորհրդի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:
Վերջինս հանգամանորեն անդրադարձավ ս/կ-ներում կայացած ժողովներին, իր գոհունակությունը արտահայ-
տեց դրանց կազմակերպվածության և ակտիվության վերաբերյալ:
Զեկուցողը խոսեց նաև ս/կ-ներում կայացած ժողովների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածության
առաջադրման մասին, մատնանշելով Սերժ Սարգսյանի անվիճելի առաջատարի դերը որպես ՀՀ նախագահի
թեկնածու: Ներկաները ևս մեկ անգամ հաստատեցին Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահի թեկնածու:
Երրորդ հարցի վերաբերյալ զեկուցողը ներկայացրեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակների ցանկը, որոնք նախապես ընտրվել էին ս/կ ժողովներում:
Պատվիրակների ցանկը ևս հաստատվեց միաձայն:
Չորրորդ հարցի վերաբերյալ շրջանային խորհուրդը որոշում կայացրեց ՀՀԿ շարքերն ընդունել 17 քաղաքացիների: Նիստի վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ Գեղարքունիքի տարածքային խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: 

← Վերադառնալ ցուցակին