Լուրեր

Քննարկվել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը15.05.2012

Քննարկվել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ և առաջարկել լրամշակել այն: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Օրենքն իր մեջ պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են Հայաստանի... ավելին →

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է հայ ժողովրդին Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ15.05.2012

Երեւանի քաղաքապետը շնորհավորել է հայ ժողովրդին Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում մայիսի 15-ի` Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է հայրենակիցներին: «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատեւման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է»,- նշված է գրառման մեջ: Քաղաքապետը նկատում է, որ մեր` հայերի համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության մեջ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ15.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին ևս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը: ՌԴ կառավարության նախագահը համոզվածություն է հայտնել, որ կշարունակվի իրենց... ավելին →

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին15.05.2012

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների անվտանգության... ավելին →

Խստորեն հետևել մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ժամանակացույցին ու որակի պահպանմանը14.05.2012

Խստորեն հետևել մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ժամանակացույցին ու որակի պահպանմանը

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում Երևանն առավել բարեկարգ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի լվացման, ներկման, վերանորոգման և արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման, ինչպես նաև մի շարք կամարանցումներում նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված 140 շենքերից արդեն լվացվել և վերանորոգվել են 35 շենքերի ճակատային... ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին14.05.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ և Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի նախագահն է: Սերժ Սարգսյանը ողջունել է շեյխուհուն և նշել, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալելու անբասիր հեղինակություն վայելող այնպիսի հասարակական գործչի, ինչպիսին շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահն է, ով աստվածահաճո գործ է կատարում՝ թեթևացնելով մարդկանց հոգսերը:... ավելին →