Լուրեր
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումից, գործարարների միջև... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում եւ անհրաժեշտ համարեց այդ փոխգործակցության շարունակականությունը: ԱԺ նախագահը... ավելին →
Ռուսաստանի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
Ռուսաստանի օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ: ավելին →
Հարգանքի տուրք’ պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Այսօր’ հունիսի 12-ին, ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական հայտնի գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը, երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ, այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն’ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Այսօր Անդրանիկ Մարգարյանը կլիներ 61 տարեկան: Նա ծնվել է 1951թ.-ի հունիսի 12-ին Երևանում, 1972 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական... ավելին →
Ռուսաստանի օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Հանրապետության ղեկավարի խոսքով, քաղաքական... ավելին →
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Sիգրան Սուրենի, Անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ ջերմ շնորհավորանքների համար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Կիսում... ավելին →