Լուրեր

Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը 23.07.2012

Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը

 <<Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը: Սա նաև բոլոր երևանցիների ցանկությունն է: Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որևէ անօրինականություն: Բոլոր ապօրինի կառույցները հայտնաբերվելու են, արձանագրվելու և քանդվելու են>>,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով... ավելին →

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակացական գիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ23.07.2012

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակացական գիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակացական գիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ:  Ցավակցագրում նշվում է. «Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, մեծանուն դերասանուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան մասին: Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր խորին ցավակցությունը հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ23.07.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

Խորապես վշտացած եմ հայ թատրոնի եւ կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակցությամբ: Կյանքից հեռացավ մեր արվեստի ու մշակույթի ականավոր դեմքերից մեկը, ով, օժտված լիելով յուրատեսակ վառ տաղանդով, իր մնայուն հետքը թողեց հայկական կինոյի ու թատրոնի հարուստ պատմության մեջ` որպես Հայաստանում ու նրա սահմաններից դուրս իսկապես սիրված, իսկապես ժողովրդական արտիստուհի: Գալյա Նովենցը թե' թատրոնում, թե' կինոյում... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է <<Արի տուն>> ծրագրի շրջանակում Երևանում գտնվող պատանիներին 23.07.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է <<Արի տուն>> ծրագրի շրջանակում Երևանում գտնվող պատանիներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է <<Արի տուն>> ծրագրով օրերս Երևան ժամանած սփյուռքահայ պատանիներին, ովքեր Երևանի քաղաքապետարան էին այցելել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ:<<<<Արի տուն>> ծրագրի շրջանակում արդեն շատ պատանիներ են այցելել իրենց պատմական հայրենիքի մայրաքաղաք՝ համայն հայության մայրաքաղաք, ու, վստահ եմ, սիրել են Երևանը: Թեկուզ կարճ ժամանակով հյուրընկալվելով ու ապրելով հայրենիքում, կարծում եմ հասցրեցիք համոզվել, որ... ավելին →

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախի ժողովրդին երկրի ղեկավարումն իրեն կրկին վստահելու համար 23.07.2012

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախի ժողովրդին երկրի ղեկավարումն իրեն կրկին վստահելու համար

Արցախի Հանրապետության վերընտրված Նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: Ուղերձում նշվում է. «Սիրելի հայրենակիցներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հինգերորդ ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են: Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի նոր հաղթանակը իրավական պետության կառուցման եւ ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի ու իմաստնության եւս մեկ դրսեւորումը: Արցախի... ավելին →

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրը Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ23.07.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրը Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

 Խոր ցավով տեղեկացա մեծանուն դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Գալյա Նովենցը բացառիկ հետք է թողել հայկական կինոյի և թատրոնի պատմության մեջ, իսկ նրա մարմնավորած կերպարները միշտ կմնան մեզ հետ, կապրեն մեր կողքին՝ որպես հայկական դերասանական արվեստի բացառիկ նմուշներ: Այս ծանր պահին ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել մեծ դերասանուհու հարազատներին, բարեկամներին և ընկերներին: ավելին →