Լուրեր

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը25.06.2012

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ: Այցի շրջանակներում Ավստրիայի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հայաստանի և Ավստրիայի նախագահները կմասնակցեն նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք Հայ-ավստրիական գործարար համաժողովին: ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին25.06.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերություններին, տարբեր ոլորտներում՝ այդ թվում Հայաստանի և Լիտվայի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին: ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնացին25.06.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնացին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ավստրալիայի վարչապետի Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի հարցերի հատուկ բանագնաց Ռասել Թրուդին: «Հայաստանը շահագրգռված է հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացման և խորացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ կարևորելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ աջակցությունը և հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը: Ռասել Թրուդը վարչապետին է ներկայացրել Ավստրալիայի կառավարության խնդրանքը՝ 2013-2014 թթ. ՄԱԿ-ի Անվտանգության... ավելին →

Պաշտոնական արարողություն` նվիրված Երևանի և Մարսելի բարեկամության 20-ամյա հոբելյանին 23.06.2012

Պաշտոնական արարողություն` նվիրված Երևանի և Մարսելի բարեկամության 20-ամյա հոբելյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի մասնակցությամբ Մարսել քաղաքի Բորել այգում տեղի է ունեցել Երևանի և Մարսելի համագործակցության համաձայնագրի 20-ամյա հոբելյանին նվիրված պաշտոնական արարողությունը: Միջոցառման շրջանակում Երևանի և Մարսելի քաղաքապետերը ծաղկեպսակներ են տեղադրել այգում կանգնեցված Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ:Միջոցառման պաշտոնական մասի շրջանակում Երևանի և Մարսելի քաղաքապետերը հանդես են եկել ելույթներով: Երևանի քաղաքապետ... ավելին →

Ազգային ժողովը քննարկում է Սեվանա լճից հավելյալ 150 միլիոն խմ ջուր բաց թողնելու հարցը22.06.2012

Ազգային ժողովը քննարկում է Սեվանա լճից հավելյալ 150 միլիոն խմ ջուր բաց թողնելու հարցը

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հունիսի 20-ին մեկնարկած արտահերթ նստաշրջանը: Խորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության դրվեցին և ընդունվեցին մի շարք օրենքներ: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու նախագծերը՝ ձայների 101 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Բացի այդ, երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին նաև «Արտոնագրային վճարների... ավելին →

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը շարունակվում է 22.06.2012

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը շարունակվում է

Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները շարունակեցին նախորդ օրը ընդհատված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ... ավելին →