Լուրեր

Նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով29.06.2012

Նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով. Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամյանը: Արիության մեդալով պարգևատրվել են... ավելին →

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը29.06.2012

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի ավելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը: Մուհամմադ... ավելին →

Համատեղ խորհրդակցություն` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում 29.06.2012

Համատեղ խորհրդակցություն` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հունիսի 29-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության համատեղ աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Խորհրդակցության մասնակիցները քննարկեցին հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունենալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ամենամյա նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր: Ճշգրտվեցին ՀՀ խորհրդարանական պատվիրակության... ավելին →

Տեղական և օտարերկրյա ընկերությունների համար հավասար պայմաններ են ստեղծվում28.06.2012

Տեղական և օտարերկրյա ընկերությունների համար հավասար պայմաններ են ստեղծվում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը, հաջորդ որոշմամբ սահմանվել նշված ապրանքի ներմուծման արտոնագրման պետական կառավարման մարմինները` ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել28.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի և Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ նման հանդիպումները լավ առիթ են ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, այնպես էլ Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության առաջընթացը... ավելին →

ԵԺԿ գագաթնաժողովում որոշել են արագ տեմպերով կրճատել ԵՄ պարտքի մակարդակը 28.06.2012

ԵԺԿ գագաթնաժողովում որոշել են արագ տեմպերով կրճատել ԵՄ պարտքի մակարդակը

Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովն ավարտվել է` հստակ որոշելով քայլեր ձեռնարկել ԵՄ պարտքի մակարդակը կրճատելու ուղղությամբ: Եվրոպական միության անդամ եւ ոչ անդամ պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց դիրքորոշումը` մերժելով Սոցիալիստների առաջարկությունը` դրանք համարելով անպատասխանատու եւ պոպուլիստական, որն էլ ավելի խորը ճգնաժամի կտանի: Ինչպես տեղեկանում ենք, որոշվել է կարճ ժամանակում միջոցառումներ ձեռնարկել ԵՄ պարտքի մակարդակը կրճատելու ուղղությամբ, բարձրացնել... ավելին →