Լուրեր

Հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան  14.08.2012

Հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի: Տարոն Մարգարյանը սոցիալական ապահովության վարչության պետին... ավելին →

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների հուլիս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները  14.08.2012

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների հուլիս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հուլիս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրվել են Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:Աղբանահության, մասնավորապես սանմաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև... ավելին →

Վարչապետը հանդիպել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող սիրիահայ երեխաներին13.08.2012

Վարչապետը հանդիպել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող սիրիահայ երեխաներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար` Սիրիայից ժամանած հայ երեխաների հետ հանդիպելու նպատակով: Նշենք, որ 2012 թ. օգոստոսի 9-ին Երևան է տեղափոխվել սիրիահայ երեխաների առաջին` 120 հոգանոց խումբը, որն ամառային հանգիստն անցկացնելու է Հայաստանում։ Դամասկոսի և Հալեպի հայ երեխաների Հայաստան տեղափոխման և հանգստի կազմակերպման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը` մասնավոր հատվածի աջակցությամբ: Ճամբարում հանգստացող սիրիահայ երեխաները Տիգրան Սարգսյանին... ավելին →

Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե-2012» տասներորդ հոբելյանական երիտասարդական հավաքը13.08.2012

Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե-2012» տասներորդ հոբելյանական երիտասարդական հավաքը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե-2012» 10-րդ հոբելյանական երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին մասնակցում են 18-30 տարեկան շուրջ 400 երիտասարդներ` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ջավախքից և սփյուռքից։ ՀՀ կառավարության անունից ողջունելով «Բազե-2012» հավաքի մասնակիցներին և շնորհավորելով «Բազե»-ի 10-ամյակի առթիվ` վարչապետը նշել է. «Այս տասը... ավելին →

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին13.08.2012

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին

 Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խորը ցավով տեղեկացա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ հանդիսացավ: Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների... ավելին →

<<Երևան Սիթի Տուր>> երկժամանոց զբոսաշրջային ծրագիր է կազմակերպվել սիրիահայ մանուկների և պատանիների համար  12.08.2012

<<Երևան Սիթի Տուր>> երկժամանոց զբոսաշրջային ծրագիր է կազմակերպվել սիրիահայ մանուկների և պատանիների համար

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը հայաստանյան ճամբարներում հանգստացող շուրջ 130 սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպել է <<Երևան Սիթի Տուր>> երկժամանոց զբոսաշրջային ծրագիր:Ծրագրի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից և անցնելով սահմանված երթուղով, սիրիահայ մանուկներին և պատանիներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և,ընդհանրապես,... ավելին →