Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի հավաքականի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մեր ողջ ժողովրդին: Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթելով՝ երրորդ անգամ մեր հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Նման հաջողություն շախմատային օլիմպիադաների պատմության... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի Ազատության հրապարակում դիմավորել է Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին:Շնորհավորելով տղաներին փայլուն հաղթանակի համար` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հայ ազգին հերթական անգամ մեծ ուրախություն պարգևելու համար և մաղթել նորանոր հաղթանակներ ու նվաճումներ միջազգային մրցաշարերում:Այնուհետ հազարավոր երևանցիների ծափողջույնների և հիացական... ավելին →
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը, շրջել նորկառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Շուշի քաղաքում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են նաև Օրիորդաց վարժարան, ծանոթացել այնտեղ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած ԼՂՀ Զինված ուժերի... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին, Եվրամիության հետ համագործակցությանը և տարածաշրջանային այլ խնդիրների: Ողջունելով դեսպաններին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը, որոնց թվում բիզնես միջավայրի բարելավմանը: Տեսնում... ավելին →
Վարչապետը ծանոթացել է վերամշակող ընկերության ներդրումային ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Սիս նատուրալ» ընկերություն՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) կողմից ընկերությունում իրականացվել է 400 մլն դրամի ներդրում: Նշված գումարից 245 մլն դրամն ուղղվելու է շրջանառու միջոցների ավելացմանը, իսկ 155 մլն-ը՝ հիմնական միջոցների համալրման և ընթացիկ վերանորոգման համար: Ներդրումների շնորհիվ... ավելին →