Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատեվ արձակուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ավելին →
ՏՏ ոլորտի հայկական լուծումները լայն պահանջարկ ունեն
Հայաստանում նախագծվող և մշակվող տեխնոլոգիական և ինժեներական ծրագրերը մեծ պահանջարկ ունեն նաև արտերկրում: Ոլորտում մեծ ներդրում ունեցող ընկերություններից է «Բումերանգ սոֆթուեր»-ը: Օգոստոսի մեկին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել է ընկերություն: Նախարարը զրուցել է կենտրոնի աշխատակիցների հետ, ծանոթացել, թե մշակված ծրագրերը որ ոլորտներում և ինչ ձևով կարող են նշանակալի փոփոխություններ կատարել: «Ուրախալի և շատ կարևոր է, որ Հայաստանում մշակված նորարարական... ավելին →
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում 2011-2012 թթ. ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարն այցելել է հացահատիկի բերքահավաքի և գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններ, շրջել կայանի տարածքով և ագրոլաբորատորիայով, ծանոթացել արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին: «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ... ավելին →
Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը: Հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության կողմից մշակված «Ներմուծվող սննդամթերքի վերահսկողության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգումների... ավելին →
Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» ավագ դպրոցում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին` հանդես եկել «Հայկական աշխարհ» թեմայով դասախությամբ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման տենդենցներին ու տարածաշրջանային գործընթացներին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է, ուստի պետությունը պետք է ստեղծի այնպիսի նոր գործիքներ, որոնք... ավելին →
Նվիրված աշխատանքի արդյունքում Երևանում կվերականգնվի երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ միջավայրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:Քաղաքապետը նաև հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ... ավելին →