Լուրեր

ՀՀԿ-ն ճգնաժամի պայմաններում դիմակայեց կործանարար մարտահրավերներին. Սերժ Սարգսյան21.04.2012

ՀՀԿ-ն ճգնաժամի պայմաններում դիմակայեց կործանարար մարտահրավերներին. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին Տավուշի մարզում հանդիպեց Այրումի բնակիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ ղեկավարը նշեց, որ կարիք ունեն այրումցիների աջակցությանը: «Առանց ձեր աջակցության մենք չենք կարող դերակատարում ունենալ երկրում: Մենք պատրաստվում ենք մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին եւ եկել ենք կոչ անելու, որ ձեր ձայնը տաք Հայաստանի Հանրապետական... ավելին →

«ՀՀԿ-ն վճռական է լուրջ բարեփոխումներ իրականացնել». Սերժ Սարգսյան 21.04.2012

«ՀՀԿ-ն վճռական է լուրջ բարեփոխումներ իրականացնել». Սերժ Սարգսյան

Հայաստանի hանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին հանդիպեց Տավուշի մարզի սահմանամերձ Բագրատաշեն գյուղի բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սարգսյանը նշեց, որ Բագրատաշենը սահմանակից է բարեկամ մի երկրի, որի կայունությունը ունի նույն նշանականությունը, ինչ Հայաստանինը: «Բագրատաշենի դերակատարությունն ու տարերային շուկան կարեւոր դեր խաղացին մեր պետության զարգացման գործում: Այստեղ... ավելին →

ՀՀ Նախագահն այցելեց Ալավերդու վերանորոգված հիվանդանոց 21.04.2012

ՀՀ Նախագահն այցելեց Ալավերդու վերանորոգված հիվանդանոց

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նախագահը շրջեց հիվանդանոցում եւ ծանոթացավ կատարված վերանորոգման աշխատանքներին: Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հիվանդանոցը նախատեսված է 40 հազար բնակչություն սպասարկելու համար, որն ընդգրկում է Ալավերդին եւ շրջակա 20-ից ավելի գյուղերը: «Հիվանդանոցը ոչ միայն վերանորոգվել է, այլեւ... ավելին →

«ՀՀԿ-ն վճռականորեն է տրամադրված բոլոր թերությունների դեմ պայքարելու հարցում». Սերժ Սարգսյան21.04.2012

«ՀՀԿ-ն վճռականորեն է տրամադրված բոլոր թերությունների դեմ պայքարելու հարցում». Սերժ Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին հանդիպեց Ալավերդու բնակիչների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ ղեկավարը նշեց, որ պատերազմը, տնտեսական համակարգի փլուզումը, հարեւանների թշնամական վերաբերմունքը թույլ չէին տալիս մտածելու առկա խնդիրների լուծումների մասին: «Բոլոր հարցերը այսօր կառավարում ենք. Հայաստանի անկախությունն անշրջելի է, Արցախը պաշտպաված է հայ զինվորի կողմից: Եկել է... ավելին →

Սերժ Սարգսյանը օձունցիներին կոչ արեց գիտակցված մասնակցել ընտրություններին21.04.2012

Սերժ Սարգսյանը օձունցիներին կոչ արեց գիտակցված մասնակցել ընտրություններին

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին հանդիպեց Օձունի բնակիչների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ ղեկավարը նշեց, որ Օձունն ունի փառահեղ պատմություն, եւ եկել է խոսելու այն Օձունի մասին, որը ցանկանում են տեսնել օձունցիները: «Մեր ժողովուրդը տեսել է ամեն ինչ եւ իր կյանքը զոհաբերել իր հայրենիքի ու զավակների համար: Այսօր պետք է մտածենք լավ ապրելու մասին, որը ներառում է... ավելին →

ՀՀ Նախագահը ներկա գտնվեց Զամանլու կամրջի բացմանը21.04.2012

ՀՀ Նախագահը ներկա գտնվեց Զամանլու կամրջի բացմանը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին ներկա գտնվեց Լոռու մարզի Զամանլու երկաթուղային կամրջի բացման արարողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը նշեց, որ կամրջի բացումը շատ խոշոր նախագծի իրականացում էր: «Կամրջի աշխատանքների ավարտը հնարավոր եղավ իրականացնել երկրի կառավարության, իշխանության մշտական ուշադրության եւ համագործակցության արդյունքում: Մենք Հայաստանի հետ կապված ենք ոչ... ավելին →