Լուրեր

ԱԺ-ն վավերացրեց մի շարք միջազգային համաձայնագրեր22.06.2012

ԱԺ-ն վավերացրեց մի շարք միջազգային համաձայնագրեր

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի ընթացքում վավերացրեց մի շարք միջազգային պայմանագրեր: Խորհրդարանը վավերացրեց երեք միջազգային համաձայնագրեր: Վավերացվեցին 2005թ-ի հոկտեմբերի 27-ին Ֆարոյում ստորագրված «Մշակութային ժառանագության նշանակությունը հասարակության համար» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան և 2009թ-ի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում... ավելին →

Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան22.06.2012

Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով իր հրավերը` Գերմանիայի... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արկադի Ղուկասյանին ՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ22.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արկադի Ղուկասյանին ՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արկադի Ղուկասյանի ավանդը ԼՂՀ պետականության կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման և համազգային ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով, որ նա այսօր էլ նույնպիսի նվիրումով շարունակում է իր գործունեությունը ի նպաստ մեր... ավելին →

Կառավարության նպատակն է՝ Հայաստանում ձևավորել մրցունակ տնտեսություն. Տիգրան Սարգսյան22.06.2012

Կառավարության նպատակն է՝ Հայաստանում ձևավորել մրցունակ տնտեսություն. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Երևանում կազմակերպված «Հայաստան. Աճի տեմպեր և միջազգային փորձ» խորագրով միջազգային բիզնես ֆորումի բացմանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար: «Մենք շահագրգռված ենք այս համագործակցությամբ: Բացի այդ, բանկի կողմից կազմված վերլուծական աշխատանքները նկարագրում են մեր երկիրն ու նրա... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին21.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին: Նախագահ Սերժ... ավելին →

Ազգային ժողովը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը 21.06.2012

Ազգային ժողովը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովը հավանության արժանացրեց ՀՀ կառավարության 2012-2017 թվականների ծրագիրը: 75 կողմ, 47 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատեց գործադիրի ծրագիրը: ավելին →